Search
Close this search box.

Կադիրովը պահանջում է Ստալինի աճյունը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջարկել է հուղարկավորել Վլադիմիր Լենինին, իսկ Իոսիֆ Ստալինի աճյունը փոխանցել Վրաստանին, գրում է Interfax-ը: «Ես բազմիցս ասել եմ Լենինի թաղման անհրաժեշտության մասին, թեև դա ինձ անձամբ չի հետաքրքրում: Նրանք հարցնում են ինձ, ես էլ իմ կարծիքն եմ հայտնում: Ինչ վերաբերում է Ստալինին, պետք է բարի կամք ցույց տալ և նրա աճյունը փոխանցել Վրաստանին, որպեսզի նրան հուղարկավորեն իր հայրենիքում: Վրաստանը ԽՍՀՄ-ի մաս էր, որը ղեկավարել է Իոսիֆ Ստալինը: Ուստի արդար կլիներ, եթե Վրաստանը նրան հուղարկավորելու հնարավորություն ստանար»,- ասել է Կադիրովը: Նրա խոսքով` այդպես Ռուսաստանի միլիոնավոր բնակիչներ հանգիստ շունչ քաշեին՝ իմանալով, որ ստալինյան ոգին հեռացել է երկրից: Подробнее: https://shabat.am/am/article/159366/Kadirovn-arajarkel-e-hugharkavorel-Leninin-