Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Գյումրիում հայտնաբերված նորածնի առողջական վիճակից

Գյումրիի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերված նորածինը շարունակում է մնալ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրա առողջական վիճակը կայունանում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը: «Երեկ մի փոքր ջերմել էր, այսօր արդեն նորմալ է, վիճակը կայունանում է, կա դրական տեղաշարժ: Եթե վերջնական համոզվենք, որ էլ չի ջերմում ու քաշ է ավելացնում, վերակենդանացման բաժանմունքից փոքրիկին կտեղափոխենք» ,-ասաց Մարգարիտա Հարությունյանը:

Գյումրիի Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ հուլիսի 3-ին առավոտյան թողել էին քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Երեխային նկատել էր պատահական անցորդ։ Նա լսել էր երեխայի ձայն, մոտեցել ու տեսել, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել էր ոստիկանություն ու շտապօգնություն: Ժամը 10։30-ի սահմաններում նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը`51 սմ: Երեխան առողջ է: Նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հականիշներով: