Search
Close this search box.

ԱՄՆ-ն զինում է Վրաստանին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Վրաստանին 75 միլիոն դոլարի Javelin հակատանկային հրթիռային համալիրների մատակարարմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը:
Վրաստանն ԱՄՆ-ին է դիմել 410 հրթիռ, 72 նշանառության-արձակման սարքավորում, 10 ուսումնական համալիր գնելու համար: Ամերիկացի զինվորականներն իրենց վրա են վերցրել սարքավորումների տեխնիկական սպասարկումն ու դրանց տեղափոխումը: