Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածել

Հունիսի 29-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրամկազմն ստուգայցով եղել է մարտական դիրքերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքին:
Անձնակազմին տրվել են ցուցումներ մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

***
Հունիսի 29-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում ականանետային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են հրետանու հրաձգության և կրակի կառավարման մարզումներ՝ 120 մմ ականանետներից:

***
Անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, հանդերձավորումը, զենք-զինամթերքի, անվտանգության կանոնների պահպանությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը ստուգելու նպատակով ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը հունիսի 22-ից 28-ը վարչության պետի ղեկավարությամբ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում իրականացրել է ստուգումներ: