Search
Close this search box.

ՖՈՏՈ. Բախվել են Երևան-Գյումրի մարդատար գնացքն ու Mercedes-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում առանց ուղեփակոցի կարգավորվող հատվածում՝ Զարթոնք գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևան–Գյումրի մարդատար գնացքն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով Mercedes-ի ուղևորներ, Զարթոնք գյուղի բնակիչներ, 42-ամյա Քրիստինե Բ.-ն, 64-ամյա Մարտուն Բ.-ն, 62-ամյա Հասմիկ Բ.-ն և 9-ամյա Մարտուն Բ.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Մարդատար գնացքը պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղուն» և Երևան-Գյումրի տեղափոխվելիս է եղել, իսկ Mercedes- ում եղել են ընտանիքի 6 անդամներով, ոստիկանությունն էլ պարզում է Mercedes -ի վարորդի և մեքենավարի ինքնությունը: