Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածել

5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանի ուղեկցությամբ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են զորամիավորման պահպանության գոտու մարտական հենակետեր։

Նրանք ծանոթացել են զինծառայության պայմաններին, դիրքերում ընթացող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, զրուցել զինծառայողների հետ, վերահաստատել համագործակցելու իրենց պատրաստակամությունը։


***

Բարձրլեռնային բարդ տեղանքում զինծառայողները ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված մարտական խնդիրը․ ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կրակակետերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։


***
3-րդ զորամիավորումում հունիսի 23-ին հանդիսավորությամբ նշվել է զորամիավորման կազմավորման 25-րդ տարեդարձը։ Ենթակա զորամասերի հրամանատարները ներկայացրել են զորամիավորման անցած ուղին և ձեռքբերումները՝ ընդգծելով, որ այն մշտապես փառքով և մեծ պատասխանատվությամբ է իրականացրել հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը:
Հրամանատարները նշել են նաև, որ 25-ամյակը ևս մեկ առիթ է հետադարձ հայացք նետելու և իրավամբ հպարտանալու զորամիավորման անցած ճանապարհով, քանի որ ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ հուլիսյան մարտերում և վերջին պատերազմի ընթացքում զորամիավորման զինվորներն ու սպաները պատվով են կատարել առաջադրված մարտական խնդիրները։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն, որի ընթացքում ենթակա զորամասերի զինծառայողները մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար արժանացել են պատվոգրերի։ Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով:

Այս Բաժնից