Search
Close this search box.

Երևանում կրակոցներ են հնչել

Հունիսի 20-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Գուլակյան փողոցի 16/բ շենքի հարկերի մեկից մի քաղաքացի անկանոն կրակոցներ է արձակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության աշխատակիցները, նաև քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները:

Պարզվել է, որ նշված շենքի 4-րդ հարկի բնակիչ, 41-ամյա Արմեն Պետրոսյանը, իր մոտ եղած հրազենով 6 անգամ կրակոցներ է արձակել օդ: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Ոստիկանության ծառայողները նրա հետ կատարել են բացատրական աշխատանքներ և նա ինքնակամ հանձնվել է իրավապահներին, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք զենքը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնել են, որ կրակողը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի: