Search
Close this search box.

Ամփոփվել են բոլոր՝ 2008 ընտրատեղամասերի արդյունքները

Հունիսի 21-ի՝ ժամը 08:15-ի դրությամբ, 2007 ընտրատեղամասի ձայների հաշվարկով, ԱԺ արտահերթ ընտրություններում ձայների մեծամասնությամբ, նախնական տվյալով, հաղթում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հավաքել է 687,066 ձայն կամ քվեների 53.92%-ը։

Երկրորդը «Հայաստան» դաշինքն է, որը հավաքել է 268,024 ձայն կամ քվեների 21.04%-ը։ Դրան հաջորդում է «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66,633 ձայն կամ 5.23%։

«Բարգավաճ Հայաստանը» հավաքել է 50,414 ձայն կամ քվեների 3.96%-ը, «Հանրապետությունը»՝ 38,710 ձայն կամ 3.04%, ՀԱԿ-ը՝ 19,643 ձայն կամ 1.54%-ը։