Search
Close this search box.

Միլիոնատեր նախարար Դավիթ Լոքյանը տուն չունի՞

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը պաշտոնը ստանձնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել, որտեղ նշված է՝պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Դավիթ Լոքյանի դրամական միջոցները կազմում են 4 000 ԱՄՆ դոլար և 2000 եվրո:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Դավիթ Լոքյանի արժեթղթերը և այլ ներդրումները կազմել են 142 070 000 ՀՀ դրամ:

Դավիթ Լոքյանի հետ փոխկապակցված անձի՝ կնոջ ունեցվածքի մասին տվյալները պաշտպանված են:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարն ինչպես շարժական, այնպես էլ անշարժ գույք, չի հայտարարագրել:

Ըստ հայտարարագրի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը (2016 թ. սեպտեմբերի 27) ստացված եկամուտները կազմում են 28 միլիոն 568 հազար դրամ: