Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զարեհ Թևանի հուզիչ տեսահոլովակը` 44-օրյա պատերազմից հետո

Պատերազմց հետո մենք պիտի արարենք, ավարտին հասցնենք մեր տղաների կիսատ թողած հույսերը․ ահա այս ուղերձն է ամերիկաբնակ երգիչ Զարեհ Թևանի «Անկում դեպի վերև» նոր տեսահոլովակի հիմքում, որի պրեմիերան տեղի ունեցավ հունիսի 14-ին, Երևանում․մեծ կամք ու ռիսկ է պետք պատերազմից հետո որևէ նոր տեսահոլովակի նկարահանում, քանի որ այս պատերազմը շատ երգեր ու խոսքեր ժամանակավրեպ դարձրեց։ Այս առումով Զարեհ Թևանի տեսահոլովակը իր թիմի հանառ ջանքերի շնորհիվ հաջողվել էր, ներկաների գնահատմամբ այն ավելի շատ նման էր մի ֆիլմի, որը մեզ ապրելու ու ապրեցնելու պատգամ ու խորհուրդ ուներ իր մեջ, հուսահատվելու իրավունք չունենք, փյունիկի պես մենք պիտի նորից հառնենք։

Տեսահոլովակի պրեմիերան ուղեկցվեց ներկաների հուզմումքով ու շնորհակալական խոսքերով, իսկ ռեժիսորը, խոսքերի հեղինակը, տեսահոլովակի հերոսները և իհարկե երգի կատարողը արժանացան ջերմ ծափերի․
Մանրամասները տեսանյութում․