Search
Close this search box.

Արցախի հերոս Յուրա Ալավերդյանին հանձնեցի «Ոսկե արծիվ» շքանշանը

Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդանշական օրը, Արցախի հերոս Յուրա Հայկարամի Ալավերդյանին հանձնեցի «Ոսկե արծիվ» շքանշանը, որով պարգևատրել էի նրան դեռևս 2020թ. հոկտեմբերի 4-ին՝ մի քանի այլ զինվորների ու հրամանատարների հետ միասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ժամանակ ցանկանում էի գնալ և մարտական դիրքում հանձնել շքանշանները, սակայն այդ ուղղության հրամանատար, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը խնդրեց հրաժարվել այդ մտքից՝ շքանշանակիրներին լրացուցիչ վտանգի չենթարկելու համար:

Այժմ նրանց մի մասը մեզ հետ չէ՝ հերոսաբար զոհվելով Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Իսկ ահա Յուրա Ալավերդյանը մեր կողքին է, ով ողջ պատերազմի ընթացքում քաջաբար կատարեց իր առջև դրված խնդիրները և վաստակեց ու պահպանեց «Արցախի հերոս» բարձր կոչումը: Նա մարտնչել է հիմնականում Վարանդայի (Ֆիզուլու) ուղղությամբ և պատերազմի ընթացքում խոցել է հակառակորդի ավելի քան 13 զրահատեխնիկա և 5 ավտոտեխնիկա: