Search
Close this search box.

Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են մնալ շատ բարձր մակարդակում. Շոյգու

Այսօր Հայաստանի ՊՆ նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորել է նրան Հանրապետության տոնի առթիվ՝ նշելով, որ այս տոնական օրով նախարարի Մոսկվա այցը վկայում է այն մասին, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են մնալ շատ բարձր մակարդակում, իսկ ռազմավարական համագործակցությունը շարունակում զարգանալ ու խորանալ:

Կողմերը քննարկել են ընթացիկ սուր խնդիրները: Ռուս պաշտոնյան, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Նա նշել է, որ քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային անվտանգությանը, Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությանը, բոլոր սուր հարցերին, որոնք ծագել են այս ընթացքում:

Հարությունյանն իր հերթին ասել է, որ քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում են համագործակցությանը, որն ընթանում է շատ հաջող:

Հանդիպման մեկնարկին Շոյգուն ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ամրապնդում են ռազմական փոխգործակցությունն ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ում: