Search
Close this search box.

ՄԻԵԴ-ը քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների գործով Հայաստանի դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ Հայաստանի դիմումը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը:

«Դատարան նման միջնորդություն է ներկայացվել, այն այժմ քննվում է: Առայժմ մենք չենք կարող ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել», – ասել է նա:

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։

Հիշեցնենք՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել դիմում Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու։ Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը: