Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 44-օրյա պատերազմը 20-ամյա կնոջն այրի դարձրեց, իսկ փոքրիկը ծնվեց զինվոր հոր մահից 3 օր հետո

44-օրյա պատերազմը 20-ամյա Ռուզաննայից խլեց ամուսնուն. Ասատուր Շահնազարյանը մահացավ առանց առաջնեկին տեսնելու, փոքրիկը ծնվեց հոր մահից երեք օր հետո` հոկտեմբերի 12-ին: Այս մասին հայտնում է Tert.am-ը։

Ասատուրը 9 ամիս սպասել ու պատկերացրել էր, թե ինչ դիմագծեր պիտի ունենա Սուրենը, ինչպես պիտի նրան դաստիարակի, ինչ սովորեցնի, բայց չվայելեց հայրական սերը:

Ցավը բթացրած նորաթուխ մայրիկը Սուրենին բերել է հոր մոտ. մայիսի 28-ին կլրանար ավագ լեյտենանտ Շահնազարյանի 25 ամյակը:

Նա զինվորական կարիերան «Մեծ Մհեր­» կրթահամալիրից էր սկսել, հետո ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում:

Սպասել էր, որ իր սիրած աղջիկը դպրոցն ավարտի և հենց հաջորդ օրը Ասատուրն ու Ռուզաննան բոլորից թաքուն փախել ու իրենց ընտանիքն էին ստեղծել:

Երիտասարդ աղջիկը Երևանին մոտ գտնվող Նորաշեն գյուղում ամեն ինչ թողել և գնացել էր Մեղրի, որ ծառայության ընթացքում ամուսնուն թև ու թիկունք լիներ. միայն հղիության վերջին օրերին էր Ասատուրին մենակ թողել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում