Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք, մահացել է 9 մարդ

Հայաստանում մայիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222513 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1075450 վերջին մեկ օրում` 2835 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4443 պացիենտ. Մեկ օրում նվազել է 206-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 212566 անձ` վերջին մեկ օրում 301 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4423 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1081 է: