Search
Close this search box.

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

Վարչապետի միջնորդության հիման վրա նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանին ու շաքային զինծառայող Արման Համբարյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Յուրիկի Խուրշուդյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշված է նախագահի հրամանագրում:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արման Վահրամի Համբարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշված է նախագահի հրամանագրում: