Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանական ԶՈւ բեռնատարը պայթել է ականի վրա. թշնամին ունի կորուստներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին «իրավիճակը սրվել է» այն բանից հետո, երբ երեկ Ադրբեջանի ռազմական բեռնատարը պայթել է ականի վրա:

Համաձայն այդ տեղեկությունների՝ Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող ռազմական բեռնատարը, որը ընթացել է «ադրբեջանական դիրքեր մատակարարումներ տանող ճանապարհով, պայթել է ականի վրա։

Ադրբեջանցի զինվորականները կորուստներ են կրել, կան վիրավորներ»։ Թե քանի զոհ ու վիրավոր ունի ադրբեջանական կողմը, չի հաղորդվում։ Համացանցում տարածվում է ականի վրա պայթած մեքենայի լուսանկարները։