Search
Close this search box.

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԳՇ պետի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ:

Նախագահն իր խորը վրդովմունքն ու անհանգստությունն է հայտնել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարման, ինչպես նաև հայկական զինուժի ուղղությամբ կրակոցների փաստի վերաբերյալ:

Հանրապետության նախագահն առաջնային է համարում համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ: Ըստ նախագահի, պետք է արվի առավելագույնը՝ սահմանագիծը պահող մեր զինվորականների և Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։