Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում է

Ոչ մի նոր բան չկա՝ մեզանից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեզնից ուզում են խլել մեր պետությունը, մեզնից ուզում են խլել մեր պետությունը։ Այս մասին այսօր Գեղարքունիքի Կութ գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Ղարաբաղի հարցը մինչև հիմա չի լուծվել, որովհետև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը չի համաձայնվել կոմպրոմիսներին։

«Այսինքն ասվել ա՝ լավ, եկեք հանուն խաղաղության էսպիսի մի զիջում անենք, երբ Հայաստանը պատրաստակամություն է ցուցաբերել, հաջորդ իսկ պահին Ադրբեջանը դադարեցրել ա, անընդունելի ա համարել՝ փորձելով ավելի մեծ զիջումներ կորզել։ Հիմա էսօրվա իրավիճակը ինչի մեջ ա. հստակ է, որ Ադրբեջանը խախտելա ՀՀ պետական սահմանը։ Ստեղ որևէ կարծիք, տեսակետ լինել չի կարող, և այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող, որովհետև եթե մենք մեր սահմանը զիջենք՝ դա նրանց ավելի ա ոգևորելու։ Մենք ասում ենք հստակ՝ միջազգային իրավունքի համաձայն սա մեր սուվերեն տարածքն ա և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք ա մեր տարածքից դուրս գան։ Եվ էստեղ ա, որ մեր հաստատակամությունը պետք է հստակ երևա։ Բայց մյուս կողմից մենք չպետք ա թույլ տանք, որ իրավիճակը կանտրոլից և վերահսկողությունից դուրս գա։ եվ մենք էսօր առաջինը դիվանագիտական եղանակներով պետք է էս օրակարգը առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ ձևավորենք»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն ընդունել են, որ Ադրբեջանը մեր երկրի տարածք է մտել և պետք է հեռանա, իսկ Եվրախորհրդարանը դատապարտող բանաձև է ընդունել։

«Եվ մենք պետք է մեր հետևողական, հավասարակաշռված, հաստատակամ ոչ նյարդային քայլերով հասնենք էս տարածքից նրանց դուրս գալուն։ Եվ այստեղ խնդրում եմ հանկարծ չհավատաք որևէ դավադրության տեսության»,- ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ այսօր Վարդենիսում գերի ընկած զինվորների դեպքին և ասաց, որ սահմանին ինժեներական աշխատանքներ անելու հետևանքով է եղել դեպքը։

«Ես չգիտեմ, հանգամանքները ավելի մանրամասն պետք է պարզաբանել։ Բայց հստակ ա, որ մեր 6 զինծառայողները գերեվարվել են մեր տարածքում և նրանք պետք է անհապաղ վերադարձվեն ՀՀ»,- ասաց Փաշինյանը։