Search
Close this search box.

Սուրեն Պապիկյանի կողմից առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել. Կոտայքի նախկին մարզպետն իր հեռանալու մասին

Այսօր կառավարութան նիստում որոշում կայացվեց Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին պաշտոնից ազատելու մասին, նրա փոխարեն մարզպետ նշանակվեց Ահարոն Սահակյանը:

Լրագրողների հետ զրույցում Մեսրոպյանը, խոսելով իր պաշտոնանկության պատճառների մասին, ասաց, որ դիմում է գրել մայիսի 10-ին. «Աշխատանքային անհամաձայնություն է եղել տեղում կադրային քաղաքականության մասով: Տվյալ նշանակման մասով իմ վերադասի կողմից առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել, ես պահել եմ իմ սկզբունքը»:

Արդեն նախկին մարզպետն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ընտրություններից հետո, եթե կարիք կլինի, կմանրամասնի:

Վերադաս ասելով Մեսրոպյանը նկատի ունի նաև Սուրեն Պապիկյանին: