Search
Close this search box.

12 հոգի մեկ էինք զինաթափել ու գերի բռնել, 3 հոգու մեկ, ինչու բաց թողելու հրաման տվեցիք. Հովհաննիսյան

Անճարներ, ապաշնորհներ… 12 հոգի մեկ էինք զինաթափել ու գերի բռնել, 3 հոգու մեկ, ու բոլորն էլ Գեղարքունիքում, ինչու բաց թողելու հրաման տվեցիք, ինչու եք ամեն ինչ անում, որ Հայոց բանակը բարոյալքվի, ինչու՞, գրել է ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասված էր. Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։