Search
Close this search box.

Ուշագրավ․ Լեհաստանի դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցող իրադարձությունների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի հետ կապված` Երևանում Լեհաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Հայաստանի հետևյալ շրջաններ այցելություններից` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք:

«Զգույշ եղեք և հետևեք տեղական իշխանությունների հրահանգներին», – ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ: