Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս եւ Ծովակ համայնքներում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում չնախատեսված կանգառներ է ունեցել Վարդենիս եւ Ծովակ համայնքներում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

Գեղարքունիք այցի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գտնվել է մարզի N զորամասում, որտեղ հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգեւներ։