Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. «Առնողը պարսկաստանի ադրբեջանցի ա». նա Երևանում ծառերի սպանդ է կազմակերպել

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով.

Ապրիլի 29-ի կեսօրին զանգ ստացա, որ Իրանի քաղաքացին ՀՀ մայրաքաղաքում ձեռք է բերել հանրային սեփականություն այգին և կտրել ծառերը։ Տեղում փորձեցի ծանոթանալ իրողությանը և մանրամասներին։ Պարզեցի, որ այգին մասնավորեցվել է դեռևս 1990-ական թվականներին, հետագա տարիներին մի քանի անգամ վերավաճառվել։ Վերջին գնորդը Իրանի քաղաքացի Միրյաղուբ Մուսավի Գառգառին է։

Չնայած փաստին, որ այգում կան բազմաթիվ ծառեր և այնտեղ մանկական խաղահրապարակ է, ՀՀ կառավարությունը ոստիկանների ուղեկցությամբ թույլատրել է կտրել ծառերը, իսկ դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառել և գոնե ժամանակավորապես կասեցնել ծառահատումը։
Մանրամասները տեսանյութում են։