Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1992 թվականին ոնց ազատագրել ենք Շուշին, նույն ձևով էլ հակառակորդը հետ ա գրավել. Սամվել Բաբայան

Ես օպերացիա եմ նախաձեռնել Չանախչի-Սղնախ գյուղերի մոտ, որպեսզի չկարողանան անցնել Շուշի: Գիշերվա երկուսին տվյալ զորամասերն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են մասնակցել: Դա էլ է ներկայացվել, վիդեոն էլ է ներկայացված, թե ինչ խորհրդակցություն ենք անցկացրել, ովքեր են մասնակցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սամվել Բաբայանը:

«Բոլորը հարց են տալիս, թե ոնց Շուշին հանձնվեց: Երբ բոլորդ անկեղծանաք ու խոստովանեք, թե ոնց եք 92 թվականին ազատագրել Շուշին… հենց որ ճիշտը պատմեք մի անգամ… նույն ձևի էլ հակառակորդը հետ է վերցրել: Քանի որ դուք ճիշտը չեք ասում, ասում եք, մարդիկ կապ էլ չունեն Շուշվա հետ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես ենք մենք ազատագրել Շուշին, նա ասաց. «Նույն Չանախչի-Սղնախ գյուղում մենք բազա ենք դրել, այնտեղից բարձրացել ենք Քիրսարը, որը կախվում է դեպի Լիսագոր ու ճանապարհը փակում: Իրենք մի քիչ ցածրով, նույն գյուղերը վերցրել են, բազա են դրել, մտել են Զառսլուով՝ Լիսագորից մի 5 կմ ցածր, փակել ճանապարհը»:

Բաբայանը նշեց, որ 44 օրում մի հատ օպերացիա չի մշակվել հակառակորդին մեր կամքը թելադրելու համար: