Search
Close this search box.

Ես ունեմ ճշգրիտ տվյալներ, որ մեր երկրի իշխանությունները բանավոր կերպով են ցուցում տվել Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից հեռացնել զորքերը. Սեյրան Օհանյան

Ես ունեմ ճշգրիտ տվյալներ, նոյեմբերի 9-10-ին ստորագրված հայտարարությունից հետո մեր երկրի իշխանությունները բանավոր կերպով են ցուցում տվել Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից (Կուբաթլու, Զանգելան) հեռացնել զորքերը: Դա արվել է առանց որևէ սահմանազատման, դա արվել է, քանի որ թուրքն այն կողմից եկել ու ասել է, որ հեռանան: Այս մասին Սևանում հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Օհանյանը հարց է բարձրացնում՝ ով է ասել, որ այդ հատվածներն ադրբեջանցուն կամ թուրքին են. «Հիմա էլ ուզում են Սյունիքի տարածքով ճանապարհներ ունենան: Խոսում ենք տնտեսության զարգացման մասին, սակայն այդ ճանապարհների բացմամբ մենք երկու սպառնալիք ենք խորացնում»:

Նախկին նախարարի խոսքերով, այդ տարածքները լցվելու են թուրքերով, ադրբեջանցիներով, լինելու են ժողովրդագրական խնդիրներ: