Search
Close this search box.

1-2 օրից պարզ կլինի ընտրությունների օրը. նախարար Ռոմանոս Պետրոսյան

Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների եւ այսօր-վաղը կարծում եմ՝ որոշում կհրապարակվի օրվա հետ կապված: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Հարցին, թե ինչը ստիպեց նորից վերադառնալ այդ օրակարգին, նա պատասխանեց. «Ստիպեց այն, որ չնայած խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության կողմից հնչեցված մերժումներին՝ արտահերթ ընտրություններով հնգուցալուծելու երկրում քաղաքական ճգնաժամը, , ինքը ճգնաժամը չէր հանգուցալուծվում մեր գնահտականով: Պետք է արձանագրենք նաեւ, որ ընդդիմության փողոցային պայքարն էլ որեւէ էական նշանակություն չունեցավ եւ նաեւ մեր հանրության կողմից չողջունվեց: Այնուամենայնիվ, մեր որոշումը մնում է ուժի մեջ՝ արտահերթ ընտրություններով գնալու սահմանադրական ճանպարհով այդ հարցի լուծմանը»: