Search
Close this search box.

ԱԱԾ-ն արգելելում է առանց թույլտվության տեսանկարահանում անել. ո՞ր սահմանակից պետություն է բողոքել

Ազգային անվտանգության ծառայությունը կառավարության հավանությանն է ներկայացրել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտա­գործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տա­րածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգե­լա­փա­կոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Ըստ ԱԱԾ-ի՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգա­ման­քով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պե­տական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօ­դա­­­չու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սար­քերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հեր­թին վեր­ջին­ներիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայ­տման տե­ղիք է տալիս:

«Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգ­­տա­գործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրա­պե­տության պետական սահ­մ­անի պահպանմանը, որի կապակցությամբ նպա­տա­կա­հարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդա­չու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմա­նափա­կում­ներ», – նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի մեջ և արժանացավ կառավարության հավանությանը: