Search
Close this search box.

Արտաշի ծննդյան օրն է. ինչպես կարողացան այս աչքերը տեսնել այդ արհավիրքը

Արտաշի ծննդյան օրն է…
Արտաշը մեկն է էն Արև Տղերքից, ում չեմ ճանաչել, բայց ովքեր ամենահարազատն են հիմա ինձ համար և ովքեր կուղեկցեն ինձ իմ ողջ կյանքի ընթացքում…
Նայում եմ Արտաշի աչքերին ու փորձում եմ պատկերացնել, թե ոնց այ էս երեխայական մաքրությամբ ու պայծառությամբ աչքերը տեսել են արհավիրքը ու չեն ընկրկել, ուզում եմ հասկանալ, թե էս Տղերքը երբ դարձան Հսկաներ ու ո՞նց…
Էս հարցը օրեր շարունակ տալիս եմ ինձ, երկար նայում եմ էս ՏՂԵՐՔԻ աչքերի մեջ` հուսալով գտնել պատասխանը… Ո՞րն է տարբերությունը սովորական մարդու ու այ էս Տղերքի…
Ուզում եմ հասկանալ, թե ոնց ենք ապրում առանց իրենց…
Չեմ սիրում, երբ էս Տղերքի համար ասում են հանգուցյալների համար ասվող ստանդարտ բառերը…
Չեմ սիրում ու չեմ ընդունում….
Հոգիս ու սիրտս գոռում է….
Չէ, իրենք չպիտի ննջեին խաղաղությամբ…
Իրենց հոգին չպիտի լուսավորվեր, իրենց հոգին արդեն լուսավոր էր…
Ծնունդդ շնորհավոր, Արտաշ ջան…

Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան էջից