Search
Close this search box.

Ցուցարարները փակել են ՀՀ նախագահի առանձնատան ճանապարհը

Այսօր Բաղրամյան պողոտայում կայացած ընդդիմության հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հրապարակային հրահանգներով շրջափակվեց Ազգակին ժողովի երկրորդ մուտքը ևս։ Մինչ այս փակ էր Բաղրամյանի անցագրային մուտքը։

Այս պահին փակված է Դեմիրճյան փողոցի մուտքը։ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պատագմավորները այսուհետ ԱԺ պետք է մտնեն միայն իրենց թելադրած օրակարգով: Ցուցարարները նոր վրաններ տեղադրեցին նաև Դեմիրճյան փողոցի կողմից ԱԺ մուտքի մոտ: Այս պահին փակ է նաև այդ փողոցը: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսանի առանձնատունը Դեմիրճյան փողոցին հարակից է: Ստացվում է, ցուցարաները փակել են նաև նախագահի տան ճանապարհը. Արմեն Սարգսյանը կարող է տուն գնալ միայն Պռոշյան փողոցով. այսպես ասած՝ հետնամուտքով: