Search
Close this search box.

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ. ԱՀ ՊԲ

Նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունՙ տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: