Search
Close this search box.

Ի՞նչ են քննարկում «Վիվարո»-յի Վիգենն ու վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար «Դիջեյ» Էդոն սրճարանում

Այսօր երեկոյան AntiFake.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են «Վիվարո» ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանն ու վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը («Դիջեյ» Էդո) նստած զրուցում Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում։

Նկատենք, որ վերջին շրջանում ակտիվացել են «Վիվարո»-յի Վիգենի անվան շուրջ խոսակցությունները՝ կապված իշխանության օգտին գործող ֆեյքերի ֆաբրիկաների հետ։ «Վիվարո»-յի Վիգենի անունը կապվում է նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ, ով նույնպես համարվում է ֆեյքերի ֆաբրիկաների հետ կապ ունեցող պաշտոնյաներից մեկը։

Այս ամենը հաշվի առնելով հարց է առաջանում, թե ինչ նպատակով են հանդիպել ու ինչ կարող էին քննարկել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատված Էդուարդ Աղաջանյանը և «Վիվարո»-յի Վիգենը։