Search
Close this search box.

Պատերազմի սկսելու օրը Դավիթ Տոնոյանը Հայաստանում չի եղել ծնունդի մասնակցելու համա՞ր

Էդմոն Մարուքյանն առաջարկել է պարիտետային հանձնաժողով ստեղծել Արցախյան պատերազմի հարցով, սակայն դրան դեմ են «Իմ քայլը» և «Հանրապետական»-ը: Ամեն դեպքում ինչ հարցերի պատասխան է այդ հանձնաժողովը տալու, եթե ստեղծվի:

Մարուքյանի խոսքերով, պետք է պատասխաններ տրվեն հարցերին՝ պատրաստվել ենք արդյո՞ք մենք պատերազմին, եթե այո, ապա ինչպես, օրինակ ՍՈւ-երի, «ՏՕՌ»-երի գնում և այլն. «Բայց ամենաառաջինը դիվանագիտական հարթակն է:

Եթե բանակցությունները տապալել են, ով է տապալողը: Այս հատվածն ամբողջությամբ ուսումնասիրվելու է:

Հետո պետք է պատասխան լինի՝ մենք արդյո՞ք տեղյակ ենք եղել, որ պատերազմի նախապատրատություն կա ու հեսա հարձակվելու են մեզ վրա:

Իմ ինֆորմացիայով, տեղյակ ենք եղել, ու ոնց է եղել, որ Տոնոյանը ծնունդ է գնացել, Հայաստանում չի եղել՝ իմանալով, որ հեսա հարձակվելու են մեզ վրա:

Հետո հարցերը վերաբերում են պատերազմին՝ ով է ղեկավարել, ինչպես է ղեկավարել և այլն»,-ասաց նա՝ հավելելով, որ բազմաթիվ բաներ էլ կան, որոնք չի կարող ասել, քանի որ կա գաղտնիության ռեժիմ. «Մարդիկ կան հարցազրույցներում բաներ են խոսում՝ առանց հասկանալու, որ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանին նոր փաստեր են տալիս մեր դեմ միջազգային դատարաններում աշխատելու համար»: