Search
Close this search box.

Բաքուն ԵՄ-ին զգուշացրել է, որ չի պատրաստվում Հայաստանին վերադարձնել 57 հայ գերիներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Եվրամիությանը, որ ԵՄ-ի հայտարարությունները կարող են էապես վնասել Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերություններին:

Արձագանքելով ԵՄ-ի` 57 հայ գերիներին Հայաստան վերադարձնելու պահանջին, Բաքուն նշել է, որ վերջիններս «դիվերսանտներ» են և, իբր, նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո «ահաբեկչական գործողություններ են իրականացրել Ադրբեջանի տարածքում, որի արդյունքում մահացել են ադրբեջանցի զինվորականներ»:

Ադրբեջանը նաև սպառնացել է, որ «միակողմանի և երկակի ստանդարտների վրա հիմնված» մոտեցումը կարող է էապես վնասել ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին:

«Այս անձինք չեն համարվում ռազմագերիներ: Նրանք քրեական պատասխանատվության են ենթարկվել, հետաքննությունը շարունակվում է»,- հայտնել են նախարարությունից: