Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խնդրում եմ վարչապետն իջնի և պատասխանի Շուշիի վերաբերյալ իմ հարցին». լրագրող

Երեկ Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ լրագրողներից մեկի միջեւ միջադեպ էր եղել: Երբ լրագրողը հարցրեց՝ պարոն վարչապետ, այստեղ Շուշիում ընկած մեր զինվորներն են, դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է, Փաշինյանը նրան կանչեց եւ պայման դրեց. «Թղթի վրա գրեք մեջբերումը: Իմ մեջբերումը կբերեք դուք անձամբ թղթի վրա, որ ես դա հայտարարել եմ եւ ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ»:

Այսօր կառավարության շենքի մոտ լրագրողը մի մեծ պաստառի վրա գրել էր մեջբերումը եւ Փաշինյանի համար երկու վանդակ թողել՝ նշում անելու՝ Շուշին ադրբեջանակա՞ն է, թե՞ Շուշին հայկական է. «Սպասում ենք տեսնենք՝ կիջնի՞ վարչապետը ու կպատասխանի՞, ըստ այդմ մենք մեր հետեւությունները կանենք վարչապետի դիրքորոշման վերաբերյալ»,-ասաց լրագրողը: