Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանում հրապարակված «Արցախը՝ առանց հայերի» դրոշմանիշի և ֆաշիզմի մասին

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմը ունի հետցնցումներ․ «Այնպես չի, որ պատերազմը ավարտվում է և վերջ»։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ում և Արցախում կայունություն հաստատել է։

Փաշինյանը անդրադարձել է նաև Ադրբեջանում հրապարակված «Արցախը՝ առանց հայերի» դրոշմանիշին։

«Հայտնի դրոշմանիշի հրապարակումը անընդունելի է։ Ադրբեջանի ղեկավարությունը խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևումներ մենք հաճախ տեսնում ենք Ադրբեջանում։ Խորհրդանշական է, որ այդպիսի դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս Բաժնից