Search
Close this search box.

Պուտինը, Փաշինյանը եւ Ալիեւը հայտարարություն են ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարություն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին:

«Այսօրվա հանդիպումը համարում եմ չափազանց կարեւոր եւ օգտակար, քանի որ մենք կարողացանք համաձայնության գալ եւ համատեղ հայտարարություն ստորագրեցինք տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ»,- երկուշաբթի կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով հայտարարել է ՌԴ ղեկավարը: Նա պարզաբանել է, որ նկատի ունի տնտեսական կապերի եւ ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ Կրեմլում ավարտվել են Փաշինյանի եւ Ալիեւի հետ Պուտինի բանակցությունները, որոնք տեւել են շուրջ 4 ժամ։ Հանդիպման թեմաներն են եղել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի իրագործումը եւ տարածաշրջանում խնդիրների լուծման հետագա քայլերը: