Search
Close this search box.

Փաշինյանը տիպիկ «հայկական Նավալնին» է. ՌԴ ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարովը Փաշինյանի երեկվա հայտարարության մասին

«Նիկոլ Փաշինյանը գնում է հերթական խորամանկության։ Արտահերթ ընտրություններ անցկացնելով` նա ցանկանում է ժամանակ շահել։ Սպասում է, թե Բայդենը, երբ է ստանձնելու ԱՄՆ նախագահի լիազորությունները, որ ԱՄՆ-ն իրեն փոխարինի նոր, սորոսական այլ գործակալով, որ հանգիստ կարողանա գնալ։

Ողջ երկիրը, կաթողիկոսները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները պահանջում են, որ նա գնա, բայց նա չի գնում։ Նա հանձնել է Արցախը, դավաճանել ազգին, բայց հեռանալու փոխարեն հայտարարում է արտահերթ ընտրությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը տիպիկ «հայկական Նավալնին» է». ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարով