Search
Close this search box.

Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից ամանորյա մանկական հանդեսին, առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք. Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հանդիպում ենք դեկտեմբերի 25-ին, (այսինքն այսօր) ժամը 13:00-ին Vallex Garden Hotel ում:
Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26 ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին:
Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ:

Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք:
Արցախի չծախված լրատվականներին էլ հրավիրում ենք լուսաբանելու, ծախվածները մեկ է չեն գալու: