Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մոսկվայում տան բակում հայտնաբերել են հայտնի լրագրողի դին

Մոսկվայի հյուսիսում հայտնաբերվել է 36-ամյա լրագրող Միխայել Բուդարագինի դին: Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը:

Հայտնի լրագրողի դին հայտնաբերվել է ծնողների տան բակում: Նախնական տեղեկություններով, մահը վրա է հասել բռնության արդյունքում, սակայն քննությունը, որպես առաջին վարկած, դիտարկում է ինքնասպանությունը:

Մահվանից առաջ Բուդարագինը զրուցել է կնոջ հետ՝ հայտնելով, որ գնացել է ծողների տուն, որպեսզի թաքնվի հանցագործներից: Նա ոչ մեկ անգամ է բողոքել մեծ պարտքերից, որոնք կուտակվել են խաղադրույքներ կատարելու արդյունքում: