Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 838 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 838 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 155440 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 573167 վերջին մեկ օրում` 2953 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 16451 պացիենտ. մեկ օրում նվազել է 234-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 135638 անձ` վերջին մեկ օրում 1052 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 2691 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 660 է: