Search
Close this search box.

ԱԺ ընդդիմադիր խմբակցություները վաղը նախաձեռնել են արտահերթ նիստի հրավիրում․ Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները վաղը նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստի հրավիրում։ Օրակարգում լինելու է ռազմական դրության չեղարկում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստան» վաղը նախաձեռնել են Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրում։ Օրակարգում ռազմական դրության չեղարկման հարցն է։ Բոլորդ գիտեք, որ այս իշխանությունը, արհեստականորեն ձգձգելով ռազմական դրությունը, ընդամենը փորձում է սահմանափակել այդտեղ հավաքված մարդկանց գործողությունները։ Մենք հանդես ենք եկել արտահերթ նիստ գումարելու հրավիրելու իրավունքով, եթե իշխանությունը կունենա այնքան համարձակություն, որ վաղն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գան խորհրդարան, հաստատեն օրակարգը եւ այս օրակարգով քննարկման կմտնեն, միգուցե դեռ ունենան վերջին հնարավորություն իրենց դեմքն ու ապագան փրկելու համար։ Ես հասկանում եմ, որ նրանցից շատերի համար դուխով բառն ընդամենը գլխարկի վրա տպվող տարբերանշան է, բայց գոնե մեկ անգամ ունեցեք այդ դուխը, վաղը եկեք խորհրդարան, մասնակցեք նիստին եւ միասին չեղարկենք ռազմական դրությունը, այլապես դուք այլեւս չեք ունենալու հումանիտար միջանցք, չեք ունենալու ձեր դեմքն ու երեսը փրկելու վերջին հնարավորությունը»,- նշեց Տոնոյանը։

Ըստ Իվետա Տոնոյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծամասնության անունները հանրությանն անծանոթ են, քանի որ 2․5 տարվա ընթացքում նրանք երբեւէ չեն խոսել, ժողովրդի հոգսերի մասին չեն մտածել, սակայն ստացել են պարգեւավճար։

«Ես վստահ եմ, որ նրանցից մեծամասնության անունները ձեզ ոչինչ չասացին, որովհետեւ այս 2․5 տարիների ընթացքում դուք իրենց ոչ խոսելիս եք տեսել, ոչ գործ անելիս, ոչ ժողովրդի դարդ ու ցավի մասին մտածելիս ու բարձրաձայնելիս ։ 88 հոգու ճնշող մեծամասնությունը եղել է առանց կենսագրության եւ նույնն են մնացել։ Միակ բանը, որ իրենք արել սռտացել աշխատավարձ եւ պարգեւավճարներ։ Փոխարենն իշխանությունը մեր բոլորի թիկունքում վաճառել է մեր հայրենիքը։ Մեկ գիշերվա մեջ դավաճանել ու խաբել են ժողովրդին։ Սրա համար այս շենքում վարչապետի աթոռին տարօրինակ սոսնձով կպած անձը պետք է պատասխան տա։ Դու պատասխան ես տալու, վարչապետի աթոռը զբաղեցնող մարդ։ Բացի հայ ժողովրդի առաջ պատասխան տալուց, դու նաեւ երկնային կյանքում պատասխան ես տալու մեր հերոսների առաջ։ Դու հանգիստ չես ունենալու։ Մեզանից յուրաքանչյուրին դուք կարող եք չսիրել, բայց ձեր հայրենիքը սիրել դուք պարտավոր եք։ Դուք այսօր ունեք հնարավորություն պայքարելու ձեր երկրի ապագայի համար»,- ասաց Իվետա Տոնոյանը։