Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը կատարել է 10-ամյա երեխայի ցանկությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է Տուլայի մարզի 10-ամյա ծանր հիվանդ երեխայի ցանկությունը, որը երազում էր գրկել պանդային:

Երկրի ղեկավարը դեկտեմբերի սկզբին մասնակցել է «Երազիր ինձ հետ» բարեգործական նախագծի «Ցանկությունների տոնածառ» ակցիային: Նա հեռակա ընտրել է երկու մանկական ցանկությունները, որոնցից մեկը՝ գրկել պանդային: Տղան և նրա ընտանիքը ժամանել են մայրաքաղաք և այցելել Մոսկվայի կենդանաբանական այգի: Այնտեղ երեխան աշխատակիցների հսկողության տակ հանդիպել է պանդայի հետ։

«Հիմա ինչ-որ գերբնական բան է տեղի ունենում։ Հուզմունք և ուրախություն եմ զգում։ Ես պանդաներ շատ եմ սիրում. դրանք մեծ են և փափուկ»,- ասել է տղան։

Պուտինը կենդանաբանական այգի այցելության ժամանակ զանգահարել է երեխային։ Օրվա վերջում 10-ամյա ռուսաստանցուն նաև խաղալիք պանդա են նվիրել։

Ալեքսանդրի մոտ 9 ամիս է՝ առաջին տիպի շաքարային դիաբետ է ախտորոշվել: