Search
Close this search box.

Հայտնաբերվել է եւս 41 զինծառայողի աճյուն

Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է եւս 41 զինծառայողի աճյուն, հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Այստեղ նշել են, որ ընդհանուր առմամբ, մինչեւ այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին:

Այսօր որոնողական հինգ խումբ աշխատանքները շարունակում է երեք ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլու եւ Հադրութի հատվածներում: Որոնումներին մասնակցում են նաեւ անհետ կորածների հարազատները ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք: