Search
Close this search box.

Ռուսաստանում ադրբեջանցիները ոգևորությամբ պատմում են, թե ի՞նչ մեծ հաղթանակ են տարել հայերի նկատմամբ

«Այստեղ Ռուսաստանում ադրբեջանցիները ոգևորված պատմում են, թե ի՞նչ մեծ հաղթանակ են տարել հայերի նկատմամբ։ Դե, բայց ինքս տեղյակ եմ, որ այդ հաղթանակը ի՞նչ գնով է տրվել. Այն տրվել է մասսայական ռազմական հանցագործութունների գնով։

Իհարկե` հաղթողներին չեն դատում, բայց ես դիմում եմ ադրբեջանցիներին` գոյություն ունի պատիվ, թշնամու նկատմամբ հարգանք և կարեկցանք։ Եթե Հայաստանը հիմա անօգնական է` ինչ-որ մարդու, մեկի պատճառով` դա չի նշանակում, որ դուք այդքան փոքրոգի պետք է լինեք և ամեն օր փորձեք նվաստացնել հակառակորդին, Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածքներից բնակիչներին առևանգեք և գերեվարեք։

Կցանականայի հիշեցնել, որ Հայաստանի անօգնական օրերը ևս անցնելու են և դուք նայելու եք նրանց աչքերի մեջ։ Այնպես որ արեք այնպես, որ երբ կգա այդ օրը` կարողանանք նայել նրանց աչքերի մեջ». Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության նախկին վարչապետ, քաղաքագետ Ալեքսանդր Բոռոդայ