Search
Close this search box.

Փաշինյանից հետո շատ բան է ջրի երես դուրս գալու, և բոլորն իմանալու են, թե ինչու՞ պարտվեց Հայաստանը. գնդապետ Սեմյոն Բաղդասարով

«Աշխարհի բոլոր հայկական կառույցները, երկու կաթողիկոսները, հայ ազգը պահանջում է պարտված Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կա՞ աշխարհում մի երկիր, որտեղ պարտություն կրած գերագույն գլխավոր հրամանատարը մնա աթոռին։

Կա՞ աշխարհում մի երկիր, որտեղ գերագույն հրամանատարը նեղացկոտ աղջկա պես իրեն պահի և ուրիշների վրա բարդի պարտությունը։ Իհարկե` չկա այդպիսի երկիր։

Հարց է առաջանում. Բա այդ դեպքում ինչո՞ւ չի գնում։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո դեռևս շատ բան է ջրի երես դուրս գալու, և բոլորն իմանալու են, թե իրականում ինչու՞ չէր հեռանում պաշտոնից և որն ամենակարևորն է` թե ինչու՞ պարտվեց Հայաստանը».

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարով