Search
Close this search box.

Ադրբեջանցիներով շրջապատված գյուղերը. ինչ ճանապարհներով գնալ Արցախը «վերաձևելուց» հետո

Արցախում մինչ այժմ կան գյուղեր, որոնց ճակատագիրը վերջնականապես պարզ չէ, դեպի մյուս գյուղեր էլ ստիպված նոր ճանապարհներ են անցկացնում։

Պատերազմից ու Արցախի մասին եռակողմ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացած շրջանները դժվար հասանելի են դարձել։

Սկսենք այն փաստից, որ Վարդենիսից Շահումյանի շրջան տանող ճանապարհը (Հայաստանն Արցախին կապող ճանապարհներից մեկը) դադարել է գործել։ Մնում է մի ճանապարհ՝ Լաչինի միջանցքը։

Բացի այդ, շատ է փոխվել բուն Արցախում գործող ճանապարհների քարտեզը։

Ասկերանի շրջան
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս են մնացել Ասկերանի շրջանի մի քանի գյուղեր։ Արցախի իշխանությունը կորցրել է Ստեփանակերտը (և Ասկերանը) Մարտակերտին կապող հիմնական մայրուղու վերահսկողությունը։