Search
Close this search box.

Գորիսի համայնքապետարանը` համայնքում ադրբեջանական պետհամարանիշներով մեքենայի հայտնվելու լուրի մասին

Գորիսի համայնքապետարանը հերքում է քաղաքում ադրբեջանական պետհամարանիշներով մեքենայի հայտնվելու լուրը։

«Հարգելի հայրենակիցներ, համացանցում  լուսանկար է տարածվում  եւ նշվում, թե իբր այսօր  Գորիսում ադրբեջանական պետհամարանիշներով ավտոմեքենա են նկատել: Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. իրավիճակը վերահսկվում է, մեր սահմանները ամուր են, ժամկետային զինծառայողները, ինքնապաշտպանական ջոկատները սահմանի ամբողջ երկայնքով ամուր կանգնած են  եւ թշնամին  չի կարող քայլ առաջ կատարել»,- ասվում է հայտարարության մեջ։