Search
Close this search box.

Կյանքս, պապիկդ մահացավ, չսպասեց քո գալուն, չդիմացավ…գիտե՞ս սաղ քեզանից էին հարցնում

Արցախում անհետ կորած համարվող Երկանյան Սենորի մայրը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տղես` Սեն ջան, հիշում եմ հոկտեմբերի 14֊ին, երբ հեռախոսը միացնում-անջատում էիր, մտքումս ասեցի. «Սեն, դե գոնե մի հատ զանգի ձայնդ լսեմ», 5 րոպե չանցած՝ զանգդ եկավ, աչքերիս չհավատացի, ձեռքերս դողում էին, չգիտեմ թե ո՞նց վերցրի, բայց 2 նախադասություն լսեցի. «Մաամ դուք լավ եեեք, մամ դե պապային ասա շուտ զանգի, զարյադկես նստում ա»:
Շուտ անջատեցի ու զանգեցի պապայիդ, բալես, պապադ հետ զանգեց, բայց դու արդեն անհասանելի էիր։ Կյանքս, արդեն դարձավ 48 օր, ինչ չեմ լսել քո քաղցր ձայնը, 48 օր ա մամա չես ասում, 48 օր ա, արևս, կատակ չես անում։

Կյանքս,պապիկդ մահացավ, չսպասեց քո գալուն, չդիմացավ։ Հիշու՞մ ես, որ քեզ ասեց. «Դու իմ անունն ես կրում,դու ես ինձ թաղելու»։
Կյանքս, չմտածես, ես գնացել եմ քո տեղը, իհարկե, ես չեմ արել այն, ինչ դու պետք է անեիր, բայց գնացել եմ։

Գիտե՞ս սաղ քեզանից էին հարցնում։
Բոլորը քեզ են սպասում։

Կյանքս, արևս, իմ օդ ու ջուր, իմ սիրտ՝ ես քեզ կարոտել եմ ահավոր: Սեն ջան, կյանքս, այսօր քո դասակի տղաներից տեսա գերիների մեջ, ես ել գիտեի, որ դուք իրար հետ եք, վախիցս քարացել էի։ Սեն ջան, վաղը բաձրանում են Ձեր մոտ, դիմացեք: Մի քիչ ել դիմացեք:
Երանի այս պահին դուռը բացվեր ու դու մտնեիր, դա կլիներ իմ ամենա երջանիկ օրը: Սեն, ուժերս հատում ա, արի կյանքս, էլ չեմ կարող առանց քեզ: