Search
Close this search box.

Տավուշի մարզի 7 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը կեղծ են

Տավուշի մարզի յոթ գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին լրատվամիջոցներում տարածվող լուրերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս հրապարակում եմ մեր պաշտոնական հայտարարությունը և խնդրում եմ ուշադրություն չդարձնել ադրբեջանական լրատվություն տարածող հրապարակումներին»,- գրել է նա:

Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածել, որ Տավուշի մարզի յոթ գյուղեր հանձնվելու են Ադրբեջանին: